Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մնջախաղի թատրոնի նոր հասցեն

Մնջախաղի թատրոնի նոր հասցեն
22.11.2018 | 17:20

Երևանի մնջախաղի պետական թատրոնը կարծես գտնում է իր հանգվանը: Մշակույթի նախարարությունը որպես տարածք առաջարկել է Մոսկովյան 5 հասցեում գտնող շենքը (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում, որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը): Թատրոնի տնօրինությունը համաձայնել է:

«Հանդիպման ընթացքում շրջայց կատարվեց եռահարկ շենքում, քննարկվեց թատրոնը նշված վայրում տեղակայելու հնարավորության հարցը: Թատրոնի ղեկավարությունը մեծ գոհունակությամբ ընդունեց նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի՝ շենքը որպես թատրոնի գործունեության նոր հասցե դիտարկելու առաջարկը,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: -Նախարարի պաշտոնակատարը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրեց, որ նախարարությունը սահմանված կարգով կդիմի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, օրենքով սահմանված կարգով շենքի համապատասխան տարածքը օգտագործման նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մնջախաղի պետական թատրոնին տրամադրելու համար»:

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ